Հայաստանի ֆուտբոլիստների անփառունակ մրցելույթներն Ավստրիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 16, 2009 13:01

Ավստրիայում կայացած Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները երրորդ պարտությունը կրեցին. մերոնք 0:1 հաշվով զիջեցին Ռումինիայի իրենց հասակակիցներին: Մինչև այդ մարզիչ Սևադա Արզումանյանի սաները 1:6, 1:5 հաշիվներով զիջել էին Շոտլանդիայի և Ավստրիայի հավաքականներին: Այսպես, Հայաստանի հավաքականն անփառունակ ավարտեց մրցելույթները` խմբում զբաղեցնելով վերջին տեղը: Ուշագրավ է, որ մեր թիմի բոլոր մրցակիցներն էլ վաստակեցին 6-ական միավոր: Պայքարը կշարունակեն Շոտլանդիայի և Ռումինիայի հավաքականները:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply