Գործող չեմպիոնը կրկին անհաջողության մատնվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 17, 2012 11:33

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրից հետաձգված հանդիպումներում կենտրոնականը «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիսի»  և «Փյունիկի» հանդիպումն էր: Վերջինս առավելության հասավ 4:2 հաշվով: Ընդ որում, առաջին խաղակեսի ավարտից հետո հաշիվն էր` 4:0:

Երևանի «Միկան» հյուրընկալվելիս ոչ- ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ»՝ 1:1: Իսկ ահա, Երևանի «Բանանցը», հանդես գալով տանը, 1:2 հաշվով պարտվեց Դիլիջանի «Իմպուլսին»: «Գանձասարը» Կապանում հնարավորությունը բաց չթողեց և նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»:

Աղյուսակը գլխավորող «Միկան» ունի 17 միավոր: «Գանձասարն» ու «Իմպուլսը» 16-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը: «Ուլիսը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը` 3 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Փյունիկ» – «Ուլիս»՝ 4:2

Կամո Հովհաննիսյան, 12, 26, Հովհաննես Հովհաննիսյան, 15, Արտակ Եդիգարյան, 39 – Թենգիզ Ուգրեկելիձե, 69, Արամ Բարեղամյան, 87

«Շիրակ» – «Միկա»՝ 1:1

Անդրանիկ Բարիկյան, 30 – Բոտի Դեմել, 18

Հեռացում՝ Կարեն Ալեքսանյան, 89 («Շիրակ»)

«Բանանց» – «Իմպուլս»՝ 1:2

Դու Բալա, 52 (11 մ.) – Ֆիլիպ Տիմով, 45, Նորայր Գյոզալյան, 76

«Գանձասար» – «Արարատ»՝ 1:0

Սերգեյ Չույկո, 90

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply