Այսօր աշխարհում նշվում է հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 11:35

Այսօր աշխարհում նշվում է հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը, որը պաշտոնապես ընդունվել է 2003-ից:

“Հոմոֆոբիա” եզրույթը 1972-ից է շրջանառվում, երբ առաջին անգամ այն կիրառեց ամերիկացի հոգեբան Ջորջ Վայնբերգը: Հոմոֆոբիան, ըստ նրա սահմանման “համասեռականների հետ շփման իռացիոնալ վախն է, իսկ եթե խոսքը համասեռականների մասին է, ապա  որպես հոմոֆոբիա է ընկալվում զզվանքն իրենք իրենց հանդեպ”: Ի սկզբանե, անգլերենի օքսֆորդյան բառարանի համաձայն,  եզրույթը կիրառվել է  “վախ տղամարդկանցից կամ զզվանք արական սեռի հանդեպ” նշանակությամբ:  Հոմոֆոբիան առաջացել է հունարեն   homos-նման, միանման և phobos –վախ, երկյուղ բառերից: Հոմոֆոբիայի  դեմ պայքարի Միջազգային օրվա գաղափարը պատկանում է  ֆրանսիացի գրող և գիտնական Լուի Ժորժ Տենին:

 

Դիտվել է 1647 անգամ:
Print Friendly

Leave a Reply