Փրկարարները բնակարանում գտել են 84-ամյա տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 17, 2012 11:44
Մայիսի 16-ին, ժամը 19.16-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շերամի 9 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթաապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Բացելով նշված բնակարանի դուռը` փրկարարները հյուրասենյակում` բազկաթոռին, հայտնաբերել են 1928 թ. ծնված Վոլոդյա Սաիլյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
