Ազգային գրադարանի մուտքը տեղափոխվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2012 10:58

Ազգային գրադարանը  առաջիկայում կբացի իր դռները այցելուների առաջ` հին  թամանյանական մասնաշենքից: Մուտքը կգործի 2012 թվականի աշնանից:

«Այժմ ընթանում են մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, ամենայն հավանականությամբ նոր մուտքը կբացվի սեպտեմբերից կամ հոկետեմբերից»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի  Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նրա խոսքով` բացի վերանորոգումից գրադարանի մասնաշենքը համալրվելու է նոր  տեխնիկայով եւ կահույքով:

Զարգարյանի նշեց, որ  հունիսին հայկական գրքերի  եւ մատենագրական շարքերի ցուցադրություններ տեղի կունանան Ամստերդամում, Ռումինիայում, Բուլղարիայում:

«Հայ գրատպության 500 – ամյակին նվիրված տոնակատարությունները մեծ արձագանք են ստացել աշխարհի մի շարք երկրներում»,- պատմեց գրադարանի տնօրենը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ  առաջիկայում նախատեսվում է իրականացնել գրքերի ցուցադրություն Շուշիում:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply