Վաղը կկայանա Գագիկ Ծառուկյանի դստեր և Հովիկ Աբրահամյանի որդու ամուսնությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 16, 2009 12:40

Գագիկ Ծառուկյանի ընտանիքըՎաղը «Օջախ» ռեստորանում կկայանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր՝  Էմմայի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի հարսանեկան հանդիսությունը:

Գագիկ Ծառուկյանն ու կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, ունեն 6 զավակ՝ 4 աղջիկ, 2 տղա:

Ռոզա, Գայանե և Էմմա Ծառուկյաններն
ավարտել են Անանիա Շիրակացու անվան ճեմարանը: Ռոզան և Էմման սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում:
Գայանեն ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը: Իսկ Անահիտը և Նվերը դեռ սովորում են նույն ճեմարանում:

Ընտանիքի ամենակրտսեր զավակը՝ Հովհաննեսը, դպրոց կհաճախի հաջորդ տարի:

Դուստրերից մեկն ամուսնացած է  տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի որդու հետ:

Հովիկ Աբրահամյանի որդին՝Արգամը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետն ավարտել է 2007թ.: Նրա կուրսընկերներից է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր տղան՝ Լևոնը, ով տիկնոջ՝ Սիրուշոյի հետ հրավիրված է հարսանյաց հանդիսությանը:

Դիտվել է 3239 անգամ:
Print Friendly

Leave a Reply