Ընկերուհուց փախած տյումենցին «խցանվել» էր աղբատարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 10:14

Տյումենի բնակիչն ընկերուհուց թաքնվելով`  խցանվել էր աղբատարում: Տղամարդն իննհարկանի շենքի ութերորդ հարկի աղբատարն էր թռել: Ներքև «թափվելով»`  նա խցանվել էր 5-րդ հարկի մակարդակում ու օգնություն կանչել: Ականատեսը հայտնել էր փրկարարներին, որոնք,  կտրելով խողովակի այդ հատվածը, տղամարդուն դուրս են հանել: 31-ամյա տղամարդուն հաջողվել է անվնաս դուրս գալ այդ պատմությունից, սակայն սա Տյումենում միակ դեպքը չէ: ԱԻ ծառայությունից հայտնել են, որ մի քանի տարի առաջ աղբատարով «երթևեկության» ևս մեկ դեպք է եղել ու կրկին` բարեհաջող ավարտով:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply