Ռուսաստանը կոչ է արել վավերացնել Արձանագրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 16, 2009 12:09

andrey-nesterenkoՌուսաստանը կոչ է արել Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններին` հնարավորին չափ շուտ վավերացնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարների կողմից ստորագրված արձանագրությունները:

«Արձանագրությունների ստորագրումը առաջին քայլն է՝ հարաբերությունների բնականոնացման ճանապարհին»,-«Իտար Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Նա ասել  է նաև, որ անհրաժեշտ է՝ կողմերը հնարավորինս շուտ վավերացնեն փաստաթղթերը  և դրանք գործնականորեն իրականացնեն:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply