Արտամարմնային բեղմնավորումը կարող է հանգեցնել մահվան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 8:23

Արտամարմնային բեղմնավորման ժամանակ կիրառվող թունավոր նյութերը ծայրահեղ վտանգավոր են ապագա մայրիկի ու նրա երեխայի առողջության համար ու զգալիորեն մեծացնում են ծննդաբերության ժամանակ կանանց մահացության ռիսկը:

Բրիտանացի հետազոտողները հայտարարել են, որ այն թունավոր նյութերը, որոնք մեծացնում են արտամարմնային հղիության հավանականությունը, Անգլիայի ու Ուելսի տարածքում ծննդաբերության ժամանակ կանանց մահացության հիմնական պատճառն են:

Նրանք հաստատում են, որ  արհեստական բեղմնավորման մասնագիտացում ունեցող կլինիկաների աշխատակիցները լավ գիտեն նման միջոցների հետևանքների, այդ թվում`  ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշի,երիկամային անբավարարության մասին, սակայն  գերադասում են լռել` վաստակելու հնարավորությունից ու հիվանդներից չզրկվելու համար:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply