Ֆրանսիայում նախարարների նոր կաբինետ է ձևավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 7:55

Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա նախարարների նոր կաբինետի նիստը, որի կազմը հայտարարել է երկրի նախագահ Օլանդը:

Արտգործնախարար է նշանակվել Լորան Ֆաբիուսը: Նա արդեն 30 տարուց ավելի տարբեր պաշտոններ է զբաղեցնում, իսկ 1984-86-ին գլխավորել է երկրի նախարարների կաբինետը` դառնալով Ֆրանսիայի ամենաերիտասարդ վարչապետը:

Ֆինանսների նախարար է նշանակվել Պիեռ Մոսկովիչին, որը 2004-ի հուլիսի 20-ից զբաղեցնում էր եվրախորհրդարանի նախագահի տեղակալի  պաշտոնը:

Ներքին գործերի նախարար է նշանակվել Մանուել Վալը: Նրա հետ աշխատած մարդկանց գնահատմամբ, նա լավ մասնագետ   է անվտանգության ապահովման  ու անօրինական ներգաղթի դեմ պայքարի ոլորտում:

Պաշտպանության նախարար է դարձել Ժան Իվ Լե Դիանը: Մինչ այս նա Բրետանի տարածաշրջանային խորհրդի անդամ էր: Բացի այդ, նա Օլանդի վաղեմի բարեկամն է:

Էկոլոգիայի նախարար է դարձել Նիկոլ Բրիկը, արդարադատության նախարար կդառնա Քրիստեն Տաուբիրը, սպորտինը` Վալերի Ֆորնեյրոն, բյուջետինը` Ժերոմ Կուզակը, մշակույթինը` Օրելի Ֆիլիպետին, աշխատանքինը` Միշել Սապեն: Ինովացիայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Դլեր Պելերինը, կրթության նախարարությունը ղեկավարելու է Վենսայ Պեյոնը, արդյունաբերության նախարար է դարձել Առնո Մոնթբուրը, առողջապահությանը` Մարիսոլ Թուրենը: Անդրծովյա տարածքների հարցերով նախարար է Վիկտորեն Լյուրելը: Մամլո քարտուղար և կանանց հարցերով նախարար է Նաժա Վալլե-Բերքասեմը:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply