Հունաստանի ժամանակավոր կառավարության վարչապետը երդում է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 7:04

Հունաստանի ժամանակավոր կառավարության վարչապետ Պանայոտիս Պիկրամենոսը չորեքշաբթի երդում է տվել: Այն ընդունել է Աթենքի և ամենայն Հելլադայի արքեպիսկոպոս Հերոնիմոսը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաքում, նախագահական պալատում:

Հունաստանում եկեղեցին պետությունից անջատ չէ ու  կառավարության պաշտոնական անձինք նոր պաշտոնը ստանձնելուց առաջ կրոնական երդում են տալիս:

Մայիսի 6-ի ընտրություններից հետո քաղաքական գործիչները չկարողացան փոխհամաձայնության գալ կառավարություն ձևավորելու հարցում: Նախագահ Կարոլոս Պապուլյասը Պիկրամենոսին հանձնարարեց ձևավորել  սահմանափակ իրավասություններով ժամանակավոր կաբինետ, որը կզբաղվի մայիսի 17-ին նշանակված նոր ընտրությունների նախապատրաստությամբ:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply