Ջենիֆեր Լոպեսը` ամենաազդեցիկն ու հանրահայտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 6:50

Ամերիկացի երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը գլխավորել է Forbes-ի ամենաազդեցիկ   ճանաչված մարդկանց ցուցակը:

Նախորդ նույնատիպ ցուցակում Լոպեսը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը: Բացի ֆինանսական ցուցանիշներից (մեկ տարում աշխատել է 52 մլն դոլար), փորձագետները նշում են  մեդիա-տարածքում նրա հանրայնությունը: Ներկայումս նա 6,6 մլն երկրպագու ունի Twitte-ում և  12 մլն` Facebook սոցցանցերում:

Երկրորդ հորիզոնականում  հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆին է,  եռյակն  ամփոփում է դեռահասների կուռք, կանադացի փոփ-երգիչ Ջաստին Բիբերը: Չորրորդ հորիզոնականում Ռիհանան է, 5-ում` Լեդի Գագան, որն,  ի դեպ, գլխավորում էր անցյալ տարվա ցուցակը:  Ըստ Facebook-ի, մեկ տարում նրա եկամուտը կրճատվել է` 90 մլն-ից հասնելով 52 մլն-ի:

Բրիթնի Սփիրսը 6-րդ հորիզոնականում է, իսկ յոթերորդում ֆոտոմոդել, դերասանուհի  Քիմ Քարդաշյանն է: Նրանից հետո Քեթի Պերին է ` 8-ում, Թոմ Քրուզը` 9-ում և 10-րդ ում` ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply