Կաննում 65-րդ կինոփառատոնն է մեկնարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 6:29

Միջոցառումը սկսվել է  Ուեսա Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմի ցուցադրությամբ: Հանդիսավոր արարողության բացման խոսքը վստահվել է «Դերասանը»  ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկին` Բերենիս Բեժոյին: Փառատոնը  կտևի մայիսի 16-27-ը: Մրցութային հիմնական ծրագրում 22 ֆիլմ է ընդգրկված, այդ թվում` մեկ ռուսական ֆիլմ` Սերգեյ Լոզնիցայի «Մշուշումը»: Մրցանակի համար պայքարելու են Դևիդ Կրոնենբերգի «Կոսմոպոլիսը», Միխայիլ Հանեկեի «Սերը» և Քեն Լոուչի «Հրեշտակների բաժինը»:

Մրցանակակիրների անունները հայտնի կդառնան մայիսի 27-ին: Կինոքննարկումը կավարտվի  ապրիլին վախճանված ռեժիսոր Կլոդ Միլլերի «Թերեզա Դեյսքերու»  ֆիլմի ցուցադրությամբ:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply