Խաղաղ օվկիանոսում 2 ամերիկյան նավեր են բախվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 6:13

Ամերիկյան ունիվերսալ դեսանտային Essex նավն ու Yukon-ն իրար են բախվել Խաղաղ օվկիանոսում, Essex-ի վերալիցքավորման փորձի ժամանակ:

Դեպքը պատահել է երեկ, Կալիֆոռնիայի առափնյայից 200 կմ հեռավորության վրա, երբ Essex, որը Սան Դիեգոյից ուղղություն էր վերցրել ճապոնական Սասեբո նավահանգիստ  ու մոտեցել  տանկերին` վերալիցքավորվելու: Դեռևս անհայտ պատճառով կառավարման խափանում է կատարվել ու նավը բախվել է տանկերին:

Ինչպես հայտնում է ՌԾՈՒ-ի ներկայացուցիչ Չառլի Բրաունը, կատարվածի հետևանքով տուժածներ չկան, նավթի արտահոսք` նույնպես: Երկու նավերն էլ աննշան վնասվել են:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply