Թուրքիայում չվող թռչունն իսրայելական լրտեսի տեղ են դրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 5:56

Թուրքական գյուղաբնակների շրջանում իսկական խուճապ է առաջացել, երբ չվող թռչունին շփոթել են իսրայելական լրտեսի հետ:

Գյուղացիների մեջ կասկած առաջացավ այն ժամանակ, երբ դաշտում հայտնաբերեցին սատկած  եվրոպական խաշկտուց կամ էլ մեղվակեր` ոտքին  «Իսրայել»  փորագրությամբ օղակ:

Նրանք իսկույն ոստիկանություն կանչեցին, քանի որ որոշեցին, որ թռչնի քթանցքերն անսովոր լայն են ու դրանցում կարող է  իսրայելական հետախուզությունը միկրոէլէկտրոնային սարքավորում տեղադրած լինել:

Սատկած թռչունը հասցրել են պետական փորձագետների մոտ, որոնք ոչ մի վտանգավոր բան չեն հայտնաբերել: Գյուղնախարարությունից, որտեղ կատարել են թռչնի հետազոտությունը,  Գազիանթեպ գյուղի բնակիչներին հանգստացրել են, բացատրել, որ թռչուններին օղակում են` նրանց տեղափոխման ուղուն հետևելու համար:

Նախարարության ներկայացուցիչն ասել է, որ երկար ժամանակ է պահանջվել տեղաբնակներին համոզելու, որ թռչունը ոչ մի վտանգ չի սպառնում:

Մի պահ նույնիսկ հետաքննությանը միացել է նաև ահաբեկչության դեմ պայքարի բաժինը:ԲիԲիՍի-ի թղթակիցն ասում է, որ Թուրքիայում հեշտությամբ են  առաջանում ու տարածվում դավադրության ամենաբազմազան տեսություններ, ընդ որում, բնակչությունը դրանց հավատում է: Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները վատթարացան 2 տարի առաջ, երբ պաղեստինցիներին օգնություն հասցնող նավի վրա իսրայելական դեսանտայինների  գրոհի ժամանակ զոհվեցին իսլաման շարժման 9 ակտիվիստներ:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply