ԵՄ-ը Թուրքիայից պահանջել է վերացնել Աթաթուրքի պատիվը պահպանելու մասին օրենքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 20:35

ataturkԵվրամիության կողմից հրապարակված «2009 թի առաջընթացի զեկույցում» ասվում է, որ Աթաթուրքի պատիվը պահպանելու մասին օրենքը Թուրքիայում սահմանափակում է խոսքի ազատությունը:

Թուրքական «Աքշամ» թերթի փոխանցմամբ` զեկույցում ասվում է, որ «թուրքական օրենքները բավարար երաշխիքներ չեն ապահովում խոսքի ազատության համար»:

Զեկույցի տեքստում խոսքի ազատությունը սահմանափակող օրենքների մեջ հիշատակվել է նաև Աթաթուրքի հիշատակը հարգել և պահպանել պարտադրող օրենքը՝ նշելով, որ «Աթաթուրքին օրենքով պահպանելն ավելորդ է»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Թուրքիայի քրեական օրենսգրքում խոսքի ազատությունը սահմանափակող 301-րդ հոդվածում կատարած փոփոխությունները բավարար չեն. Թուրքիայում շարունակվում է մարդկանց հետապնդումները` պաշտոնականից տարբերող կարծիք արտահայտելու համար:

Զեկույցում ասվում է, որ «200 թուրք գիտնականների կողմից 1915 թի իրադարձությունների հետ կապված ներողություն խնդրելու վիրտուալ ստորագրահավաքի արշավին 30 հազար մարդ է մասնակցել, և լայն քննարկումներ են սկսվել Թուրքիայում»:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply