Ահաբեկիչների համար անգլերենով ուղեցույց է հրապարակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2012 19:24

Անգլիայի վեբ-կայքերում Ալ Քաիդայի շարքերն ընդունվել ցանկացողների համար ազատ մուտքով տեղեկատու է տեղադրվել: Գիրքը պատրաստվում են վաճառել օրինական եղանակով:  Ահաբեկիչներն այն  տեղադրել են համացանցում ու պլանավորել էին օրինական  տարածում իրականացնել, սակայն բիտանացի լրտեսը, որը մուտք ուներ  հրատարակություն, խախտեց նրանց պլանները: Վաճառքի մտքից ստիպված էին առժամանակ հրաժարվել: Սկանդալային գրքույկում մանրամասն տեղեկություն է անձնական հիգիենայի, քաղաքակրթության բարիքներից հրաժարման  ու տառապագին մահվան սպասման մասին:

«Փորձեք ամեն օր ցնցուղ ընդունել… Պարբերաբար կարգի բերեք ձեր սենյակը կամ էլ կացարանը, որտեղ ապրում եք»:

Գրքում հատուկ տեղ է հատկացվում այն պարգևներին, որոնց մահապարտներն արժանանում են իրենց հերոսությունների համար: Նրանց ոգևորելու համար հեղինակը հիշատակում է Մարգարեի հետ սպասվելիք անձնական զրույցն ու յուրաքանչյուրի համար պահված 72 կույսերի մասին: Բացի այդ, հեղինակը սովորեցնում է , թե ինչպես կարելի է հաղթահարել վախը. «Եթե վատ եք զգում, փակեք աչքերը ու պատկերացրեք, որ դուք դրախտում եք, որտեղ ամեն ինչ հանգիստ  է ու գեղեցիկ»:

Գրքում մանրամասն ուսուցանվում է ահաբեկչության արհեստը. ինչպես օգտվել զենքից ու  դիմացկունություն մշակելու մանրամասն  ծրագրեր  են բերվում :

Ուղեցույցի հեղինակը Սամիր Խանն է, ամերիկացի, որը «Ալ Քաիդայի» եմենյան ստորաբաժանման գլխավոր քարոզիչն էր:

Նա եղել է  բրիտանական հեղինակավոր Inspire ինտերնետ հրատարակության թողարկիչ խմբագիրն ու երբեմն իրեն թույլ էր տալիս այնպիսի գրառումներ անել, ինչպիսիք են ասենք` «Ստեղծիր ռումբ քո մայրիկի խոհանոցում» կամ էլ Ուսամա բեն Լադենի` մահմեդականներին ուղղված դիմումը: Չի բացառվում, որ սկանդալային ինտերնետ հրատարակությունը կվաճառվի բացահայտ, համենայն դեպս այդպես է պլանավորել հեղինակը:

Սամիր Խանն ու «Ալ Քաիդայի» Արաբական թերակղզու գաղափարական առաջնորդ Անվար ալ-Ավլակին զոհվել են ամերիկյան անօդաչու  ինքնաթիռի ռմբակոծման հետևանքով, 2011-ի սեպտեմբերի 30-ին:

Դիտվել է 1698 անգամ:
Print Friendly

Leave a Reply