Դեսպան Ղարիբջանյանը հանդիպել է ԱՄԷ փոխնախագահի հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 16, 2012 18:06Մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ- Մաքթումի հետ:
Զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց փոխնախագահին:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-էմիրաթյան հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
ԱՄԷ փոխնախագահը հաջողություն մաղթեց դեսպանին և կարևորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը:






Facebook
Tweet This
Email This Post
