Տեղի կունենա «Երևան. բիզնես-վազք – 2012» մարաթոնյան վազքի մրցույթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2012 17:33

Երևանի քաղաքապետարանը, Best Western Congress Hotel և Austrian Airlines ընկերությունների հետ համատեղ, կազմակերպում է «Երևան. բիզնես-վազք – 2012» (Yerevan Business Run-2012) մարաթոնյան վազքի մրցույթ։

Ծրագրի նպատակը հասարակության կյանքում առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածության բարձրացումն ու վերջիններիս այդ խնդիրների լուծմանը մասնակից դարձնելն է։

Մարաթոնյան վազքին կմասնակցեն գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող (SCR) ընկերությունները, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպություններ:

Ծրագրի արդյունքում հավաքագրված գումարը կուղղվի մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում կվերականգնվի Արզումանյան փող. հ.10 շենքի հարակից այգին։

Հաղթող թիմը, որպես պարգևատրում, կմեկնի Վիենա՝ մասնակցելու Վիենա բիզնես-ռանի։

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply