Նոր և կոմպակտ մոդել BMW-ից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2012 15:52

Premium դասում քաղաքային կոմպակտ մեքենաներ նախընտրողների համար գերմանական BMW-ն հաճելի նորություն ունի: Բավարական կոնցեռնը պատրաստվում է իր մոդելային շարքը համալրել նոր` 2-Series կոմպակտ մոդելով: Մեքենան թե’ տեխնիկապես, թե’  արտաքնապես նման է լինելու BMW ընտանիքի ամենակրտսեր “զավակին”`1-Series-ին: Նախնական տեղեկություններով` BMW 2_series-ը տեխնիկական մասում հավելյալ կստանա ֆիրմային X-Drive լիաքարշակ համակարգ, ինչը թույլ կտա մոդելին մրցակցել Audi A3-ի և Mercedes-Benz A-Class-ի լիաքարշակ մոդիֆիկացիաների հետ: Իսկ շարժիչային գամայում նորույթի համար հասանելի կլինեն 1-ին սերիայից փոխառված ուժային ագրեգատներով, ինչպես նաև կտեղադրվեն բենզինային և դիզելային տուրբոշարժիչներ` համապատասխանաբար 220 և 214 ձ/ու հզորությամբ: Նոր BMW 2-Series-ի մուտքը շուկա սպասվում է, որ տեղի կունենա 2014 թվականին:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1751 անգամ:
Print Friendly

Leave a Reply