Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհանգստացած Է աշխարհում ճարպակալումից տառապող մարդկանց թվի աճից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 16, 2012 15:47

Աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են հայտնվում սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի ու կաթվածի զարգացման ռիսկային խմբում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել Է 194 անդամ պետությունների ամենամյա վիճակագրական ամփոփագրում:

Որքան ավելի շատ են մարդիկ օգտագործում յուղոտ կերակուր, շաքար ու աղ եւ ավելի քիչ են ֆիզիկական վարժություններ կատարում, այնքան ավելի հաճախ Է նրանց մոտ ախտորոշվում հիպերտոնիա: Աշխարհի բնակչության մոտավորապես 20 տոկոսը տառապում Է ճարպակալումից, նշում Է ԱՀԿ-ն:

Դրա հետ մեկտեղ առկա են նաեւ դրական միտումներ: Աշխարհում կտրուկ կրճատվել Է մայրերի եւ մանկանց մահացության մակարդակը:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply