Թուրքիայում ձերբակալել են Արաքս գետի վրա խաղաղության աղավնիներ բաց թողած քաղաքապետին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2012 15:45

Թուրքիայում ձերբակալել են Հայաստանի հետ սահմանակից Իգդիրի նահանգի Թուզլուջայի քաղաքապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Ահմեթ Սալիթ Թյուրքանին եւ նրա 6 աշխատակիցներին, որոնք մեղադրվում են պետական հայտամրցույթներում խարդախություններ անելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Թուզլուջայի քաղաքապետը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հայկական այդ բնակավայրի` Թուրքիայի կողմից բռնազավթման 91-րդ տարեդարձի կապակցությամբ 2011 թ-ի աշնանը մոտեցել է սահմանային Արաքս գետի ափին, բաց թողել խաղաղության աղավնիներ եւ ջուրը նետել կարմիր եւ սպիտակ մեխակներ:

Թյուրքանն այն ժամանակ հայտարարել էր. «Բոլոր սահմաններում խաղաղության վերականգնման հույսով մենք աղավնիներ ենք բաց թողոնում, իսկ սահմանից անդին ապրող մեր հայ հարեւանների հետ համատեղ քայլերի համար գետ ենք նետում այս մեխակները»:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply