Անգոլայում ընդդիմադիր կուսակցության անդամներով ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ. 42 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2012 15:09

Անգոլայում  ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է ՈՒՆԻՏԱ ընդդիմադիր կուսակցության 42 անդամ, 6-ն էլ վիրավորվել են:

«Կուսակիցները վերադառնում էին ժողովից, երբ նրանց ավտոբուսը լրիվ թափով մխրճվեց ընդառաջ ընթացող  ծանր բեռնատարի մեջ»,- ասել է  ՈՒՆԻՏԱ-յի ներկայացուցիչ Ալսիդեշ Սակալան: Պատահարը տեղի է ունեցել  Հյուսիսային Քվանզա նահանգի Մենգա բնակավայրում:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply