Վրաստանի խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունիսի 12, 2009 18:27
Թբիլիսիում արդեն երկու ամսից ավելի շարունակվող բողոքի ակցիաներով պայմանավորված երկարատև ընդմիջումից հետո Վրաստանի խորհրդարանը որոշում է կայացրել շարունակել իր աշխատանքը:
Օրակարգում, ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, 101 հարց է կուտակված, այդ թվում նաև` պետական բյուջեում փոփոխությունների մասին խնդիրը:
Խորհրդարանի դիմաց գտնվող հրապարակում ապրիլի սկզբից շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում իշխանության ներկայացուցիչների և ընդդիմության միջև ընդհարումներից խուսափելու համար վրացի պատգամավորները որոշել էին խորհրդարանական նիստերի անցկացումը ժամանակավորապես դադարեցնել, երկու ամիս շարունակ աշխատելով սահմանափակ ռեժիմով` արտագնա նիստեր կազմակերպելով:
Lenta.ru
Լուսանկարը` AFP
Դիտվել է 1032 անգամ:





Facebook
Tweet This