Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2012 14:53

Հանրապետության տարածքում`

Մայիսի 17-ին, 20-21-ին  առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 18-19-ին  առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`

Մայիսի 17-ին, 20-21-ին  գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին  սպասվում է կարճատև  անձրև և ամպրոպ: 18-19-ին տեղումների հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան   34.10C (1962թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան       1.80C (1931թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան   17.10C

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply