Ինքնաբացարկ է ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյանը,Լարիսա Ալավերդյանը ու ՕԵԿ-ականներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2012 12:44

Հայ Ազգային կոնգրես դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այդ մասին ankakh.am-ին տեղեկացրեցին  ԿԸՀ -ից

Հիշեցնենք` Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ վայր է դնում իր մանդատը և իր փոխարեն Ազգային ժողովում կաշխատի Հրանտ Բագրատյանը:ԿԸՀ-ին նախօրեին ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Արթուր Բաղդասարյանը, Սերգո Կարապետյանը և Արմեն Երիցյանը: Նրանք, ըստ շրջանառվող լուրերի, ձևավորվելիք կոալիցիայի շրջանակներում պաշտոններ կստանան գործադիրում:

Նախօրեին նաև ինքնաբացարկ է ներկայացրել «Ժառանգության» համամասնական ցուցակի 41-րդ տեղը զբաղեցրած Լարիսա Ալավերդյանը:

Դիտվել է 703 անգամ:
Print Friendly

Leave a Reply