Հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կայքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2012 15:41

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը մայիսի 16-ին հակերային հարձակման է ենթարկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, հարձակման հետևանքով պաշտպանող համակարգն արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Մասնագետներն այժմ աշխատում են կայքը վերականգնելու ուղղությամբ, և սեղմ ժամկետներում այն հասանելի կլինի հանրությանը։

«Վերջին շրջանում բավականին շատացել են հակերային հարձակումները հատկապես լրատվական կայքերի վրա։ Սակայն անհասկանալի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքի նկատմամբ հարձակումները։ Հավանաբար ոմանց համար անընդունելի են հիմնադրամի ծավալած գործունեությունն ու ծրագրերը»,- նշվում է ՀԵՀ հաղորդագրությունում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայցում է կայքի այցելուների ներողամտությունը. հիմնադրամը հետևողական է լինելու պարզելու հակերների ինքնությունը։

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply