Գյուլն իր 3000 եվրո արժողությամբ հյուրանոցային սենյակը Բուրսայում զիջել է Սարգսյանին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 15, 2009 20:52

01Երեկ Բուրսայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սերժ Սարգսյանին է տրամադրել հյուրանոցի այն սենյակը, որն ավելի մեծ էր և նախատեսված  իր համար. այդ մասին «Սաբահ» թերթի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ալմիրա» հյուրանոցի տնօրեն  էրսին Յազջին:

«Նախագահ Գյուլը, իմանալով, որ իր համար նախատեսել ենք 100 մետրանոց սենյակ, իսկ Սարգսյանի համար՝ 75, մեծ սենյակը զիջել է նրան»,- ասել է նա` ավելացնելով, որ նախագահներն իրենց առանձնասենյակներում նախ հանդիպել են յուրաքանչյուրն իր պատվիրակության անդամներին  և հետո միայն համատեղ հանդիպում ունեցել:

Հայաստանի նախագահին հատկացված սենյակը  հատուկ նախապատրաստվել է այս ընդունելության համար, և սենյակի առաջին հյուրը եղել է Սարգսյանը: Սենյակի վերանորոգման համար շուրջ 200 հազար դոլար է ծախսվել: Սենյակում մեկ գիշերվա արժեքը 3000 եվրո է:

Նախագահների` հյուրանոց գալու կապակցությամբ անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել.  սենյակներից դուրս են բերվել բոլոր էլեկտրական սարքավորումները` բացի հեռուստացույցից: Հյուրանոցի տանիքում դիպուկահարներ են եղել, որոնք հյուրանոցի շրջակայքը 2,5 կիլոմետր շառավղով հսկելու հնարավորություն են ունեցել:

Աղբյուրը՝ «Սաբահ»

Դիտվել է 1778 անգամ:
Print Friendly

Leave a Reply