«ԳԱԶ-24»-ը շրջվել է, մոտոցիկլետը բախվել է «Շեվրոլետ»-ին,իսկ «Մերսեդես-բենց»-ը բախվել է պահպանիչ վահանակին և շրջվե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2012 12:24

Մայիսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Արազափ-Արգավանդ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 21.10-ին, «Ջինլոնգ» մոտոցիկլետը Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում բախվել է «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես-բենց» մակնիշի ավտոմեքենան Հացիկ-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին, կամրջի վրա, բախվել է պահպանիչ վահանակին և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply