Մեկ օրում երեք գողի են ձերբակալել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 16, 2012 12:02

Մայիսի 15-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սլավիկ Մ.-ին և 1976 թ. ծնված Կարեն Ս.-ին:
Պարզվել է, որ նրանք Երասխ գյուղում գտնվող մի հիմնարկության տարածքից փորձել են գողանալ մոտ 500 կգ պողպատյա զսպանակներ, սակայն բռնվել են ընկերության պահակի կողմից:
Կատարվում է հետաքննություն:

Մայիսի 15-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 74 տան մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Մարգարիտա Ն.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 3-ին հյուրընկալվելով 1939 թ. ծնված Ստելլա Բ.-ի տանը՝ գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 410.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 17/7 հասցեում գտնվող խանութում գող կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը խանութից բերման է ենթարկել 1975 թ. ծնված Վաչագան Ա.-ին, որը գողություն կատարելու նպատակով պատուհանի ապակին կոտրելով՝ մտել էր ներս:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply