«Uriah Heep» աշխարհահռչակ ռոք խումբն այսօր եղել է Ցեղասպանության թանգարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 15, 2009 20:20

mhm44371-copy«Զարմացած էինք, որ Ցեղասպանության թանգարանից դուրս գալիս 3-4-րդ դասարանի երեխաներ մոտեցան մեզ ու «Uriah Heep»-ը բացականչելով` խնդրեցին լուսանկարվել»,-այսօր հրավիրած ասուլիսում ասաց բրիտանական «Uriah Heep» խմբի կիթառահար Միք Բոքսը (Mick Box): Նա շնորհակալություն հայտնեց սև շուկային, որ իրենց ձայնասկավառակները տարածել են, ինչի շնորհիվ Հայաստանում իրենց ճանաչում են:

Այսօր աշխարհահռչակ ռոք խումբն այցելել է Հաղթանակ զբոսայգի, եղել Կասկադում, Ցեղասպանության թանգարանում:

«Թանգարանում ամեն ինչ շատ սրտաշարժ էր,-ասաց  Բոքսը,- Տպավորիչ է, որ հայերն իրենց պատմությունն այսքան տարի հետո հիշում են»:

Խմբի բաս կիթառահար Թրևոր Բոլդերն (Trevor Bolder) էլ ասաց, որ սերնդեսերունդ փոխանցվող ու արդիական մնացող իրենց արվեստի գաղտնիքն  այն երգերն են, որոնք դիմակայել են ժամանակի փորձություններին ու մնացել մարդկանց հետ` նրանց կյանքի դժվար պահերին:

Իր 40-ամյա հոբելյանի առթիվ`խումբը համերգներով հանդես է գալու 48 երկրներում:

«Հայաստանի նման երկիր գալու առաջարկը հիանալի էր,- ասաց Բոքսը,- Մենք մեր խմբում մի լավ խոսք ունենք, որ միշտ ասում ենք. եթե երաժշտությունը չենք կարող տանել մարդկանց մոտ, ապա մարդիկ չեն կարող խթան լինել՝ մեր ստեղծագործական ուղին շարունակելու, դրա համար էլ կազմակերպել ենք 48 երկրների շրջագայությունը»:mhm44368-copy

«Uriah Heep»-ի վաղվա համերգից (Մարզահամերգային համալիր՝ ժամը 19:00) գոյացած գումարը պետք է տրվի երկրաշարժից ավերված բնակֆոնդին: Տոմսերն արժեն 10 -50 հազար դրամ: Խումբն առաջին անգամ չէ, որ բարեգործական համերգ է տալիս: Մի քանի տարի առաջ Ռումինիայում բարեգործական համերգի արդյունքում հիվանդանոց բացվեց` հատուկ ՁԻԱՀ-ով հիվանդների համար:

Հայաստանյան համերգին կհնչեն ռոք խմբի հին և նոր կատարումները, իսկ 40-ամյա հոբելյանի առթիվ «Uriah Heep»-ը  նոր ձայնասկավառակ է թողարկել` «Celebration» անվամբ, որտեղ նաև հին երգերն են` նորացված տարբերակով:

Դիտվել է 3432 անգամ:
Print Friendly

Leave a Reply