Հաղթանակներ Սենթ Լուիսում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 16, 2012 11:57

Սենթ Լուիսում ընթացող ԱՄՆ-ի շախմատի ազգային առաջնության 7-րդ տուրում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթեց գրոսմայստեր Ռոբերտ Հեսսին :

Հակոբյանը 7 հնարավորից վաստակել Է 3,5 միավոր և  այժմ զբաղեցնում Է 6-րդ տեղը: Մրցաշարի առաջատարներն են` գրոսմայստերներ Գատա Կամսկին և Հիկարու Նակամուռան, որոնք ունեն 5-ական միավոր:

4-ական միավորով 3-5-րդ տեղերը կիսում են գրոսմայստերներ` Ալեքսանդր Լենդերմանը, Ալեքսանդր Օնիշչուկը, Յուրի Շուլմանը:

Կանանց մրցաշարի 6-րդ տուրում Տաթև Աբրահամյանը սպիտակներով հաղթեց Սաբինա Ֆոյշորին:

Աբրահամյանն ունի 3,5 միավոր և Ռուսուդան Գոլեցիանիի, Ալիսա Մելեխինայի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply