Երեք վրաերթ մեկ օրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 16, 2012 11:47

Մայիսի 15-ին, ժամը 12.00-ին, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Թաիրով գյուղում վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Դավիթ Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 1989 թ. ծնված Սոնա Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 16.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 1989 թ. ծնված Անուշ Ն.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply