Չորս տարբեր մարդիկ զենք-զինամթերք են թողել տարբեր տեղեր և զանգել են ոստիկանություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 16, 2012 11:40

Մայիսի 15-ին, ժամը 15.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ զենք-զինամթերք ունի և թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում՝ աղբարկղի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է «Կարաբին» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 13.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ թունելում, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ականանետային ական, ազդանշանային հրթիռ և «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 215 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 16.10-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ զինամթերք է թողնում Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի հարևանությամբ գտնվող աղբարկղերի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 4 պայթուցիչ, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի` 6, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 60 և 7.62 մմ տրամաչափի 51 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել Սևան քաղաքի 53-ամյա մի բնակչուհի և հանձնել «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 91 փամփուշտ, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի պահունակ:
Նշանակվել է փորձաքննություն:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply