Ի վիճակի են բարձր տեղերի համար պայքարել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 16, 2012 11:29

Հայաստանի հինգ  նետաձիգներ կմասնակցեն մայիսի 21-27-ը Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում կայանալիք նետաձգության Եվրոպայի առաջնությանը:

ՀՀ նետաձգության  ազգային հավաքականի գլխավոր մարզիչն Է  Բորիս Վասիլյանը:  Թիմի կազմում ընդգրկված են Արշակ Պետրոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Վասիլ Շահնազարյանը, Գոհար Շահնազարյանը, Նունե Վասիլյանը:

Հայաստանի նետաձիգներն ի վիճակի են բարձր տեղերի համար պայքարել:

Հայաստանի նետաձգության ազգային հավաքականը ներկայումս ավարտում է  ուսումնամարզական հավաքը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, իսկ մայիսի 17-ին թիմը կմեկնի Ամստերդամ:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply