Օձը երկու մարդու է խայթել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2012 10:57

Մայիսի 15-ին, ժամը 20.01-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.00-ին գյուրզա տեսակի օձի խայթոցից թունավորումով Մալիշկա գյուղի առողջության կենտրոն, այնուհետեվ՝ Եղեգնաձոր քաղաքի բուժկենտրոն է տեղափոխվել Մալիշկա գյուղի բնակիչ, 1933թ. ծնված Ա. Մկրտչյանը: Ժամը 14.00-ի սահմաններում գյուրզա տեսակի օձի խայթոցից թունավորումով Եղեգնաձոր քաղաքի բուժկենտրոն է տեղափոխվել Արենի գյուղի բնակիչ, 1942թ. ծնված Վ.Նազարյանը: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է 654 անգամ:
Print Friendly

Leave a Reply