Մասիսիում տուն է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 16, 2012 10:47
Մայիսի 15-ին, ժամը 04.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 18 տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.30-ին, մարվել` 05.53-ին: Այրվել է Կ. Երանոսյանին պատկանող տան և հարակից շինության տանիքները ընդհանուր 20քմ մակերեսով:
Դիտվել է 863 անգամ:





Facebook
Tweet This