Մոսկվայում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով 20-ամյա աղջիկ է տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2012 9:30

Երեկ Մոսկվայի հարավ-արևմուտքում կտոր-կտոր սկսել է փլուզվել «Միչուրինսկի»առևտրի կենտրոնը: Սկզբում քանդվել են երկաթբետոնե միջհարկային ծածկույթները: Երբ տեղ են հասել փրկարարներն ու սկսել մաքրել քադված պատերը, դեռևս տուժած չկար, սակայն, այդ ժամանակ սկսել է քանդվել ծածկը:

Երկրորդ փլուզման ժամանակ 20-ամյա աղջիկ է տուժել: Փրկարաներին հաջողվել է 7 մարդու  անվնաս դուրս բերել առևտրի կենտրոնից:

Ընդհանուր առմամբ մեկ օրում քանդվել է 200 քմ տարածք Շենքից դուրս են բերել 326 մարդու: Սակայն  վաճառողներից շատերը հրաժարվել են դուրս գալ, վախենալով, որ ապրանքը կգողանան:

Մասնագետներն ասում են, որ շենքի ներսում ինքնաշեն շինությունները շատ են, որոնք դժվարացրել են փրկարարական աշխատանքները:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply