Մահափորձ Կոլումբիայի ՆԳՆ նախկին ղեկավարի դեմ. 41 մարդ է տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2012 9:11

Բոգոտայում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել 39-ը: Տուժածների թվում է  ՆԳ նախկին նախարար Ֆերնանդո Լոնդոնյոն: Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ին,  Բոգոտայի բանուկ փողոցներից մեկում, խցանման մեջ: Ականատեսների խոսքով, պայթյունը տրանսպորտային միջոցի ներսից է եղել, սակայն իշխանություններն այդ տեղեկությունը չեն հաստատում:

Պայթյունի հետևանքով զոհել է 2 մարդ` ՆԳ նախարարության ղեկավարի թիկնապահն ու նրա վարորդը, որը Ֆերնանդո Լոնդոնյոյի հետ զրահապատ մեքենայի մեջ էր: 39 մարդ, այդ թվում ֆերնանդո Լոնդոնյոն հոսպիտալացվել են: Նրա վիճակը կայուն է: Այն փողոցում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գրասենյակներ են ու համալսարաններ:

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ մայրաքաղաքի կենտրոնում կարողացել են վնասազերծել պայթուցիչ սարք, որի հեղինակները «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերն են» (ԿՀԶՈՒ)

Ֆերնանդո Լոնդոնյոն, որը 2002-2003-ին  զբաղեցնում էր ՆԳ նախարարի  պաշտոնը, ակտիվ պայքար էր մղում ԿՀԶՈՒ-ի դեմ:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply