Ֆրանսիայի նորընտիր նախագահի ինքնաթիռը կայծակնահարվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2012 7:00

Երեկ Ֆրանսիայի նախագահի ինքնաթիռը, որը Բեռլին էր թռչում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ խոստացված  հանդիպման, կայծակի պատճառով հետ է վերադարձել Փարիզ: Օլանդը չի տուժել: Նա այնուամենայնիվ Բեռլին է մեկնել մեկ այլ ինքնաթիռով, սակայն հանդիպումից ուշացել է մեկուկես ժամ:

Երեկ Օլանդը նոր վարչապետ է նշանակել Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստների ֆրակցիայի ղեկավար, Նանտի քաղաքապետ Ժան-Մարկ Էյրոյին:

Նոր վարչապետը հրաշալի հասկանում է խորհրդարանական մեխանիզմները, չնայած երբեք կառավարությունում  տեղ չի զբաղեցրել: Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ Էյրոն դատվածություն ունի. 1997-ին նա դատապարտվել է 6 ամսվա պայմանական ժամկետի`  մի ձեռնարկության անօրինական կերպով  պետական պայմանագիր տրամադրելու համար, որի տնօրենը համարվում էր Սոցկուսակցության տարածաշրջանային բաժանմունքի հովանավորը:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply