Լեզվի փիրսինգը կարող է մահացու լինել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 19:16

Իսրայելում 22 տարեկան մի տղա լեզվի փիրսինգ անելուց մի շաբաթ անց մահացել է ուղեղի թարախակույտերից. հաղորդում է BBC-ն:

Բժիշկներն ասել են , որ ինֆեկցիան փիրսինգի միջոցով տարածվել է արյունատար համակարգում: Փիրսինգները կարող են նաև առաջացնել ատամի կարիես ու հիվանդություններ՝ բերանի խոռոչում, ինչպես նաև սրտի հետ կապված խնդիրներ:

Բրիտանական ատամնաբուժական ասոցիացիայի գիտական խորհրդատու Դեմիեն Ուալմսլին ասում է, որ չի կարելի դակել լեզուն ու առհասարակ խուսափել նորաձև փիրսինգներից: «Լեզվի փիրսինգը կարող է առաջացնել ցավ բերանում ու լնդերի բորբոքում, արյունահոսություն:Փիրսինգի ոչ հիգիենիկ պայմաններում դակման ժամանակ կարող է առաջանալ ինֆեկցիայի փոխանցում»,-ասում է Ուալմսլին:

Բժիշկները խորհուրդ են տալիս փիրսինգը դակելիս դիմել գոնե բարձրակարգ մասնագետների ու ապահովել բոլոր անհրաժեշտ հիգիենիկ պայմանները` հետագա բարդություններից խուսափելու համար:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply