Ադրբեջանցիները տառապում են հակահայկական շովինիզմով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 15, 2012 17:50

Ադրբեջանում թուրքական արտադրության կանացի զոլավոր բլուզներ են վաճառվում, որոնց զոլերի գույները հիշեցնում են հայկական դրոշի գույները:

Ադրբեջանական լրատվամիջոցները վայնասուն են բարձրացրել, թե Բաքվի կենտրոնում հայկական դրոշի գույներով հագուստ է վաճառվում:

Gunxeber.com-ը գրում է, որ Բաքվի խանութների վաճառողները սկզբում չեն հասկացել, թե ինչ են վաճառում: Հետո, երբ ինտերնետում տեսել են հայկական դրոշը, շոկի մեջ են ընկել և հասկացել, թե ինչ «սխալ» են գործել:

«Մեր թղթակցի բացատրությունից հետո վաճառողները ցուցափեղկերից հավաքել են բլուզները և խոստացել, որ ապրանքները վերադարձնելու են Թուրքիայից ներկրող մարդկանց: Մի քանի օր առաջ Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքով ցուցադրվող «Լավ գայթակղություն» հեռուստասերիալում կին հերոսներից մեկը եթերում հենց այդ բլուզով է եղել»,- գրում է կայքը:

Հետաքրքրիր է, որ կայքը չի թաքցնում, որ իրենց թղթակիցների տարած` «պետությանը հարվածող գործողությունների» վերաբերյալ «լուսավորչական» աշխատանքից հետո սարսափած վաճառողներն արադարացել են, որ «մեղավոր չեն, քանի որ չեն իմացել, որ բլուզները հայկական դրոշի գույներով են»:

«Սակայն, գործը դրանով չվերջացավ: Երեկ տեղեկացանք, որ այդ բլուզները և հայկական դրոշի գույներով կանացի զգեստները գովազդվում և վաճառվում են Բաքվի բոլոր խանութներում և Ադրբեջանի ամբողջ տարածքում»,- վշտացած գրում է ադրբեջանական կայքը:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply