Վաղը Համաշխարհային սննդարդյունաբերության oրն է. այսօր 1 միլիարդ մարդ մատնված է սովի

Օրվա լուր | | October 15, 2009 18:57

Համաշխարհային ճգնաժամի պատճառով աշխարհում սովի են մատնվել արդեն 1 միլիարդից ավել մարդիկ. այս մասին է տեղեկացնում ՄԱԿ-ը՝ իր նոր հաշվետվությամբ:

«21-րդ դարում անընդունելի է, որ մոլորակի բնակչության 1/6 -ը լինի սովի մատնված»,-ասել է Համաշխարհային սննդի ծրագրի (World Food Programme) գործադիր տնօրեն Ջոզեթ Շիրանը:

CNN-ի փոխանցմամբ` Համաշխարհային սննդի ծրագիրը հաշվետվությունը հրապարակել է հոկտեմբերի 14-ին:

Ըստ հաշվետվության` թերսնվածությունը տարածված է հիմնականում զարգացող երկրներում: Ասիայի ու խախաղօվկիանոսյան երկրներում անընդհատ սովում է 642 միլիոն մարդ, Աֆրիկայի երկրներում ` 265 մլն:  Զարգացած երկրներում նույնպես կան սովի մատնված 15 մլն մարդիկ:

Վաղը` հոկտեմբերի 16- ին, նշվում է Համաշխարհային սննդարդյունաբերության օրը: Այն ընդունվել է 1979թ. նոյեմբերին` ՄԱԿի արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպության կողմից:

Այս տարվա թեման է «Ճգնաժամի ժամանակաշրջանում սննդամթերքի անվտանգության ապահովումը»:

Դիտվել է 2329 անգամ:
Print Friendly

Leave a Reply