Տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել այն շենքի մոտ, որտեղ ընթանում է Բրեյվիկի դատը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 15, 2012 17:12
Բոցավառվող հագուստով տղամարդը փորձել է մտնել այն շենք, որտեղ նորվեգացի ահաբեկչի հերթական դատալսումն էր ընթանում:
Անծանոթ տղամարդը ինքնահրկիզման փորձ է կատարել և փորձել է մետաղական ցանկապատով անցնել շենքի մուտքի մոտ, սակայն նրան կանգնեցրել են ոստիկանները: Տեղում հանգցրել են օրինախախտի բոցավառվող հագուստը` շշերով խմելու ջրով, ապա տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Շարժառիթների մասին դեռևս տեղեկություն չկա:
Բրեյվիկի նկատմամբ դատը սկսվել է ապրիլի 16-ից: Սպասվում է , որ դատավարությունը կավարտվի ողբերգության տարելիցին:
77 մարդու սպանած հանցագործին սպառնում է 21 տարվա ազատազրկում կամ էլ հարկադիր բուժում:






Facebook
Tweet This
Email This Post
