Ադրբեջանում մեկ օրում ստորգետնյա 4 ցնցում է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 15, 2012 16:25

Մեկ օրում Ադրբեջանում 4 երկրաշարժ է գրանցվել.  3 մագնիտուդով առաջին  ցնցումը գրանցվել է  առավոտյան:   3 ու կես ժամ անց 5 բալով երկրորդ ցնցումը  ցգացվել է Զագատալա քաղաքից  հարավ-արևելք`3,4 կմ հեռավորության վրա:

Երրորդ ցնցումը զգացվել է  դրանից կես ժամ անց, նույն    Զագատալա քաղաքից  13 կմ արևմուտք: Հիպոկենտրոնում ցնցումների ուժը 3,5 բալ է կազմել:

Աղետի հետևանքով ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություներ չկան:

Հայտնի է նաև, որ նախօրեին Ադրբեջանում` Շեքի քաղաքից 10 կմ արևմուտք, կրկին երկրաշարժ է եղել 4 բալ ուժգնությամբ:

Վերջին օրերին Ադրբեջանի արևմտյան շրջանում ստորգետնյա տարբեր մագնիտուդներով ցնցումներ են գրանցվում, որոնք հանգեցրել են 3 հազար տների վնասման, դրանցից 123-ը սոցիալական օբյեկտներ են: Բոլոր տուժածներին վրաններ են հատկացվել:

Դիտվել է 1631 անգամ:
Print Friendly

Leave a Reply