Մրցամարտի հաշիվը հավասար է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 15, 2012 16:02

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվում է շախմատի աշխարհի գործող չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի և իսրայելցի Բորիս Գելֆանդի  մրցամարտը, որի գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է: 3-րդ պարտիայում Անանադը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, չկարողացավ օգտագործել առավելությունը և 38-րդ քայլին ոչ- ոքի ավարտեց հանդիպումը:

Երեք պարտիայից հետո մրցաշարի հաշիվը հավասար Է՝ 1,5:1,5: 4-րդ պարտիայում սպիտակներով խաղալու Է Գելֆանդը:

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply