Դաղստանցի երեխայի մարմնին ի հայտ են գալիս հատվածներ՝ Ղուրանից
Օրվա լուր | ankakh | October 15, 2009 18:34
Դաղստանի Կիզլյար բնակավայրը դարձել է սրբատեղի շատ մահմեդականների համար. այստեղ են գալիս հավատավոր մահմեդականները` տեսնելու հրաշք 9-ամսյա երեխային, որի մարմնի վրա ի ծնե պատկերված են Ղուրանից ամբողջական գրություններ:
«Սկզբում երեխայի կզակին առաջացել է կապտուկ, որից հետո ի հայտ է եկել «Ալլահ» գրությունը»,- «Vesti»-ի փոխանցմամբ՝պատմում է երեխայի մայրը:
Շաբաթական 2 անգամ` որպես կանոն երկուշաբթի և ուրբաթ օրերին, երեխայի սրունքներին և ոտնաթաթերին պատկերվում, իսկ հետո անհետանում են բառեր. ամեն անգամ նոր և ավելի բարդ արտահայտություններ: «Երբ ի հայտ են գալիս գրությունները, Ալին չի քնում ողջ գիշեր, անընդհատ լացում է, բարձրանում է ջերմությունը»,-ասում է տղայի մայրը:
Ալին, որ լույս աշխարհ է եկել հղիության 8-րդ ամսին, ի ծնե ունեցել է մի քանի արատներ` սրտի իշեմիկ հիվանդություն և մանկական կաթված: Բայց երբ երեխայի վրա սկսել են Ղուրանից գրություններ ի հայտ գալ, հիվանդությունները վերացել են: «Ստուգել ենք, երեխան բոլորովին առողջ է»,- ասում է տեղի բժիշկ Սաիդա Ռասուլովան:
Գիտնականները կատարվածի համար բացատրություն չունեն:
Աղբյուրը` «Վեստի»






Facebook
Tweet This
Email This Post
