«Լիցեդեյ» թատրոնի դերասան Աղաջանյանը մահացել է թրոմբից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 15, 2012 15:00
Հայտնի կատակերգակ դերասանը մահացել է Սանկտ Պետերբուրգի իր տանը` քնի մեջ: Նա 55 տարեկան էր:
Նախնական տվյալների համաձայն, Ֆելիքս Էդմունդի Աղաջանյանի մահվան պատճառը տեղից պոկված թրոմբն է: Դերասանի անշնչացած մարմինն առավոտյան մայրն է գտել: Ասում են, որ նա այնքան համեստ էր, որ անձնական կյանքի մասին քիչ բան գիտեին : Նա իր հիվանդությունների մասին չի պատմել նույնիսկ ընկերներին: Հայտնի էր միայն, որ ամուրի է, երեխաներ չուներ ու ապրում էր մոր ու մորաքրոջ հետ:
Ֆելիքս Էդմունդի Աղաջանյանը «Լիցեդեյ»-ների առաջին կազմի 5 մասնակիցներից մեկն էր, 1986-ին դարձել է Արվեստի վարպետների լենինգրադյան 7-րդ դիտման մրցանակակիր, ապա ստեղծել է մնջախաղի իր` «Գրոգ»թատրոնը: Սակայն, 1990-ականներին վերադարձել է «Լիցեդեյ»-ներ:






Facebook
Tweet This
Email This Post
