Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը (Տեսանյութ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 15, 2012 14:58
Օլանդի ավտոշարասյունը Ելիսեյան պալատ է ժամանել առավոտյան ժամը 10-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին):
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Օլանդին ուղեկցող ավտոշարասյունը մի քանի անգամ կանգ է առել կարմիր լույսի տակ, թույլ տալով անցնել հետիոտներին:
Կարմիր ուղեգորգի վրայով Օլանդը մտել է Ելիսեյան պալատ, որտեղ աստիճանների վրա նրան դիմավորել է Սարկոզին: Կարճ ձեռքսեղմումից հետո նրանք առանձնացել են, որտեղ հեռացող նախագահը իր հաջորդին պետք է հանձնի «միջուկային կոդերը» եւ ընթացիկ գործերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այնուհետեւ Սարկոզին կլքի Ելիսեյան պալատը, իսկ Օլանդը կուղեւորվի արարողությունների սրահ, որտեղ հյուրերի ներկայությամբ պաշտոնապես կհռչակվի Ֆրանսիայի հանրապետության նախագահ:
Ֆրանսիայի ընտրված նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Ժան Լուի-Դեբրեն Օլանդին նախագահ է հռչակել:
«Ընտրությունների արդյունքներով, որոնց մասնակցել են ֆրանսիացի ընտրողների 80%-ը, Դուք այսօր հռչակվում եք հինգերորդ հանրապետության 7-րդ և Ֆրանսիական հանրապետության 24-րդ նախագահը: Այսօրվանից, 2012թ-ի մայիսի 15-ից, Ձեր լիազորությունների ժամկետում Դուք ներկայացնելու եք Ֆրանսիան, հանրապետությունը, հանրապետության արժեքներն ու բոլոր ֆրանսիացիներին»,-հայտարարել է Դեբրեն:
Հաղորդագրության համաձայն, Օլանդի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:






Facebook
Tweet This
Email This Post
