«Գալա» հեռուստաընկերության լրագրողի հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 15, 2012 13:44

Գյումրի քաղաքի «Գալա» հեռուստաընկերության լրագրող Ն. Նալբանդյանը 2012թ. մայիսի 11-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2012թ. մայիսի 5-ին` ժսմը 19:00-ի սահմաններում, գնացել է Գյումրի քաղաքի թիվ 30-րդ դպրոցում տեղակայված թիվ 33 ընտրատարածք` հանձնաժողովից պարզաբանումներ ստանալու համար: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գ. Հովհաննիսյանը, հրաժարվելով տեղեկություններ տրամադրել, վիճաբանել եւ խոչընդոտել է լրագրողի գործունեությանը:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply